Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը բացվեց դատարկ դահլիճում․ ներկա էին միայն փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն ու ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը։ Եվ քանի որ քվորում չկար, նիստը բացելուց երկու րոպե հետո փոխքաղաքապետը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Այսօրվա արտահերթ նիստը չկայացավ, ընդմիջումից հետո էլ ավագանու անդամները չներկայացան։
Դեռ ապրիլի 4-ի նիստին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել էր՝ խմբակցությունն որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել․ «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետեւաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետեւ թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»։
Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ սահմանել քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ