Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 մլն 280 հազար դրամ (մոտ 228 հազար դոլար) գումար է վճարվել ջազ համերգի համար ուղիղ մեկ ընկերությանը:
Ընդ որում, 2023 թվականի ապրիլին Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար կազմակերպված մրցույթի հաղթողը եւս այս ընկերությունն է եղել:
Նկատենք, որ «Բեգրաունդ Փրոդաքշն» -ի հետ նման պատկառելի գործարքներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ են կնքում:
Իսկ ո՞ւմ է պատկանում «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը, որ մշտապես հաղթում է առանց մրցույթների։
Կարդացեք նաև
«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավալվել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։