Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գրեթե իսպառ վերացել է մրցույթ ասվածը: Գրեթե բոլոր ծառայությունները, ապրանքները պետական միջոցներով «ձեռք են բերվում», այսպես կոչված, «մեկ անձից գնումով». «Փաստ»

Ապրիլ 11,2023 10:12

Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ «առաջին շարքի» ներկայացուցիչները ինչի դեմ իբր պայքարում էին «ընդդիմություն աշխատելու» տարիներին, նույն բաներն ու շատ ավելի թունդ կերպով անում են՝ ինչ ահա արդեն 5 տարի դարձել են իշխանություն: Ինչի՞ց էին ամենաշատը աղմկում «ընդդիմադիր աշխատող» Փաշինյանն ու նրա խումբը: Իսկ ամենից շատ ու բարձր նրանք աղմկում էին, օրինակ՝ պետական գնումների թեմաներով, մասնավորապես, թե ինչպե՞ս է եղել, որ այսինչ ծառայության կամ մատակարարման մրցույթը շահել է «իքսը», և ինչպե՞ս է եղել, որ չի շահել «իգրեկը»:

Բայց այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն է դարձել վարչապետ, իսկ նրա թիմակիցներն էլ առոք-փառոք բազմել ու սերտաճել են պետական բարձր պաշտոնների բազկաթոռներին, Հայաստանում գրեթե իսպառ վերացել է մրցույթ ասվածը: Գրեթե բոլոր ծառայություններն ու աշխատանքները, ապրանքները պետական միջոցներով «ձեռք են բերվում», այսպես կոչված, «մեկ անձից գնումով»:

Ասենք, փաշինյանական իշխանության այս 5 տարիներին այդ ո՞ր գնումը չի անմրցույթ եղել, նույն՝ «մեկ անձից գնման» կարգով: Չէ, կռահելի է, որ այս իշխանությունը տեղով «արտակարգ իրավիճակ» է, բայց հետաքրքիր է, թե ո՞ւր են բոլոր այն բղավողները, զանազան գրանտային վերահսկիչները, որ նախկինում կոկորդ էին պատռում, երբ ինչ-որ բան առանց մրցույթի էր արվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930