Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականների կազմերը հրապարակվել են

Ապրիլ 10,2023 23:50

Ապրիլի 15-ից 23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որը վարկանիշային է 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար։ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են շուրջ 40 երկրների 500-ից ավելի մարզիկներ։

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են այն մարզիկների անունները, որոնք ՄՀՀ-ի մրցահարթակում կպայքարեն չեմպիոնական ոսկե մեդալների կամ մրցանակային տեղեր  զբաղեցնելու համար։

Տղամարդիկ․ 67 կգ քաշային կարգ՝ Գոռ Սահակյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Արա Աղանյան, 102 կգ՝ Գարիկ Կարապետյան, 109 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Պետրոս Պետրոսյան, +109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Վարազդատ Լալայան։

Կանայք․55 կգ՝ Իզաբելլա Յայլյան եւ Ալեքսանդրա Գրիգորյան, 64 կգ՝ Անուշ Արշակյան, 76 կգ՝ Էմմա Պողոսյան եւ Տաթեւ Հակոբյան, 81 կգ՝ Լիանա Գյուրջյան եւ Աննա Ամրոյան, 87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան եւ Մարգարիտա Առաքելյան, +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը նշանակված է ապրիլի 14-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930