Ադրբեջանական կառավարության գործակալների կողմից Արցախի շրջափակման, ադրբեջանական թշնամանքի ապացույցներն ու իրական մտադրությունները Արման Թաթոյանը ներկայացրել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հաղորդակցությունների բաժնի ղեկավարին ու միջազգային լրագրողների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության, նրանց հանցավոր արարքների փաստերը:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են իրենց օրինական իրավունքներից՝ տների, արոտավայրերի, խոտհարքների ու վարելահողերի նկատմամբ։ Նրանց ներկայությունն բնակավայրերի հարեւանությամբ ինքնին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտում է եւ անվտանգության խաթարում:
Հանդիպումը կայացել է Հայկական Կարիտասի աջակցությամբ։
Կարդացեք նաև
«Թաթոյան» հիմնադրամ