Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորից տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող Ն. Ա.-ն է: Նա այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է, այս պահին իրավապահները քննարկում են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Aravot.am-ը զրուցեց Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձեցինք պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասաց. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:
Մեր տեղեկություններով՝ այսօր վարչապետին մոտեցել են նաեւ Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետին մոտեցած բերձորցիներին Փաշինյանը խոստացել է զբաղվել նրանց բարձրացրած խնդիրներով: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը ոչ էլ փորձել է զրուցել վարչապետի հետ կամ խնդիր բարձրացնել, պարզապես իր վերաբերմունքը վարչապետին արտահայտել է անձրեւանոց նետելով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ