Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում

Ապրիլ 10,2023 18:50

ԱՄՆ-ի առաջատար լրատվամիջոցներից NBC News-ը, նախորդ շաբաթ գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) պատկանող փաստաթղթերի արտահոսք էր տեղի ունեցել։ Արտահոսած գաղտնի փաստաթղթերից ավելի քան 50-ը առգրավվել և պահվել են «հույժ գաղտնի» արտահայտության տակ։ Նշվում է, որ փաստաթղթերում ներառված են եղել նաև ԱՄՆ-ի դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։

Ուշագրավ է, որ այնտեղ Թուրքիային վերաբերող հատվածներ ևս գտնվել են։ Փաստաթղթերից մեկում, որը թվագրվել է փետրվարի 28-ով, նշվում է, որ ուսումնասիրվել են Իսրայելի կողմից Ուկրաինային «մահացու օգնություն» ուղարկելու հավանական սցենարները։ Մինչ մատնանշվում էր, որ Իսրայելը հետևում է Կիևի և Մոսկվայի միջև հավասարակշռության քաղաքականությանը, «գաղտնի» նշված փաստաթղթում նշվում էր, որ Իսրայելի կողմից Ուկրաինա «Javelin» կամ նմանատիպ հրթիռային համակարգեր ուղարկելու հարցն օրակարգում է:

Փաստաթղթում նշվել էր. «Ամենահավանական սցենարը, որ կարող է անել Իսրայելը, ԱՄՆ ճնշման տակ գտնվող թուրքական մոդելն է»։ «Ինչպես արել է Անկարան, Իսրայելը նույնպես կարող է վաճառել մահաբեր պաշտպանական համակարգ կամ էլ զենք ապահովել երրորդ կողմի կազմակերպությունների միջոցով։ Միևնույն ժամանակ նա կարող է բացահայտորեն խաղաղության կոչ անել և առաջարկել միջնորդական ջանքեր»։

 

Ermenihaber.am/Sozcu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930