Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին:
Հանդիպմանը քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում հետագա համատեղ քայլերի կապակցությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ