Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տելեգրամ»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և դրա արդյունքում՝ փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

Ապրիլ 10,2023 18:00
dataxazutyun

Երևան քաղաքի բնակիչ Վ.Չ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ:

Դրանցում որպես վաճառվող թմրամիջոցների համար գումարի ստացման վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2019-2021 թվականների ընթացքում Վ.Չ.-ն նշված խանութ հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով «Շոկո» անվամբ հայտնի «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց:

Թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 53 մլն 479 հազար 443 դրամի, հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Չ.-ի և նրա կնոջ՝ Լ.Չ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին: Այնուհետև, նույն եղանակով դրանք փոխանցվել են վերջիններիս էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են նրանց կողմից:

Հսկող դատախազի որոշմամբ՝ Վ.Չ.-ի և Լ.Չ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջիններիս ներկայացվել է մեղադրանք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930