Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյան. «Եթե տարածքներ գրավել հնարավոր է պայմանավորվելով, Ալիեւն ինչո՞ւ պետք է սպառազինություն վատնի, զինվոր զոհի»

Ապրիլ 10,2023 17:52

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Արցախում եւ Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հայելի» ակումբում ասաց. «Իրականության մեջ տեղի է ունենում այն, ինչ պայմանավորվել են Նիկոլն ու Ալիեւը: Իր քաղաքական գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի խաբել միայն Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ նրա հետ ինչ պայմանավորվել՝ իրականացրել է: Արցախի, Հայաստանի տարածքների վերաբերյալ ինչ պայմանավորվել է, փուլ առ փուլ, աստիճանաբար իրականացնում է: Այնպես որ, սա պետք է դիտարկել այս կոնտեքստում: Ու պետք է հասկանանք, որ այս մարդը Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերը չի սպասարկում: Եվ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները որքան շուտ դա ամբողջությամբ ու խորքի մեջ գիտակցեն, մենք այնքան շուտ կազատվենք աղետից:

Ինչ եղավ Տեղ գյուղում, դա սողացող պատերազմ է: Պատերազմի ժամանակ պարտադիր չէ տարածքները զոհերով գրավել: Եթե առանց զոհերի հնարավոր է տարածքներ գրավել կամ քայլելով ներս գալ, ինչո՞ւ իր բանակը տանի դրա միջով, սպառազինություն վատնի, զինվոր զոհի: Մարդիկ քայլելով գալիս, վերցնում են պայմանավորվածությամբ եւ Ալիեւն էլ բազմիցս համոզվել է, որ իրեն խաբող չի, գործընթացը հանգիստ տանում է: Ու այս գործընթացը տեւելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է: Այս գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում էլ իր ազդեցությունն ունենալու է: Անընդհատ խոսում են Արարատի, Տավուշի մարզերում անկլավների, Գեղարքունիքի մարզում տարածքների մասին: Այս տարածքների մասին խոսում է Ալիեւը ու աստիճանաբար, կամաց-կամաց, փուլ առ փուլ վերցնում այն, ինչն իրենցն են համարում:

Բայց մենք գիտենք նաեւ, որ ադրբեջանա-թուրքական , պանթուրքիզմի գաղափարախոսության թիրախում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում իրենց ձեւակերպմամբ, անկլավային այդ տարածքներն են, այլեւ Երեւանը, որը նրանք անվանում են Էրիվան: Ու ոչ ոք չի խուսափելու թուրքական յաթաղանից, դեռ մենք ուշքի չենք եկել, չենք համախմբվել, չենք միավորվել, չենք ինքնակազմակերպվել ու թշնամու դեմը չենք առել»,-ասաց Գերասիմ Վարդանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930