Ռուսաստանի կողմից դասալքության համար հետախուզվող 23-ամյա ռուսաստանցին ազատ է արձակվել մի քանի ժամյա արգելանքից, փոխանցում են Հայաստանի գլխավոր դատախազությունից և հավելում՝ նրան Ռուսաստան արտահանձնելու հարցը կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու և հանձնելու համար բավարար հիմքերի առկայության դեպքում:
Երևանում ձերբակալված ռուսաստանցու մասին հայտնել էր Հայաստանի ոստիկանությունը՝ հավելելով, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Պարզ չէ, սակայն, 23-ամյա տղամարդը մոբիլիզացված է, թե շարքային զինվորական է։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև կան պայմանավորվածություններ՝ արտահանձնելու հանցագործներին, եթե դրանք չեն վերաբերում քաղաքական հարցերին։ Բայց ինչ-որ առումով մենք բոլորս էլ հիմա քաղաքական փախստականներ ենք, քանի որ մենք բոլորս Հայաստանում ենք հայտնվել Ռուսաստանում քաղաքական իրավիճակի հետևանքով», – ասաց «Նովայա գազետա»-ի Եվրոպայի թղթակիցը։
«Նովայա գազետայի» Եվրոպայի թղթակից Յան Շենկմանն արդեն մեկ տարի է՝ ապրում է Հայաստանում։ Թերթի խմբագրակազմը քննադատել է Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակումը, ինչից հետո անցած սեպտեմբերին Մոսկվայի դատարանը չեղարկել է «Նովայա գազետա»-ի լիցենզիան՝ փաստացի արգելելով հրատարակվել Ռուսաստանում։ Շենկմանն ասում է, թե ճիշտ է, Հայաստանում գտնվող ռուսների նկատմամբ ճնշումներ չկան, բայց կա մեծ վախ, որ դա մի օր կլինի։ Անցած մեկ տարվա ընթացքում լրագրողը արդեն հասցրել է նկատել, որ Երևանում շատ են նաև ռուսական հատուկ ուժերի ներկայացուցիչները, որոնք հետևում են ռուսներին։ «Արդեն նույնիսկ գիտեմ, թե ինչ տեսք ունեն նրանք», – ասում է լրագրողը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում