Լրահոս
Օրվա լրահոսը

Վանքը ծեր վանահոր անունով նախ կոչվում է Գունտ Օվանես վանք, Գնտավազ, ապա` Գնդեվանք

Ապրիլ 10,2023 15:14

Գնդեվանք եկեղեցական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզում: Կառուցվել է 931-936 թթ.` Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Ավանդազրույցի համաձայն` Սոփիա տիկինը կամեցել է մի վանք կառուցել: Երկար մտորումներից հետո երազում տեսնում է մի մարդու, որն ասում է. «Սոփիա տիկին, կատարիր մտածածդ»:

Վանքը կառուցելուց հետո տիկինն այնտեղ է հրավիրել մոտակա ձորերում ճգնող վանականներին: Նրանց թվում եղել է նաև Օվանես անունով մեկը, որը ծեր էր և կանգնել չկարողանալու պատճառով, նստած էր աղոթում:

Այդ պատճառով նրան անվանում էին Գունտ Օվանես: Օվանեսը դառնում է վանք վանքի առաջին վանահայրը: Վանքը նրա անունով նախ կոչվում է Գունտ Օվանես վանք, Գնտավազ, ապա` Գնդեվանք:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930