Կայացել են 2023 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները։
Եզրափակիչ մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը։
10 քաշային կարգում 10 մարզիկ է մասնակցել մրցումներին՝ 4 աղջիկ, 6 տղա կազմով։
Սպարտակիադայի աղջիկների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղ է գրավել Սևքարի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Բելլա Խեմչյանը։
Կարդացեք նաև
Տղաների պայքարում 1-ին մրցանակային տեղ է գրավել Գևորգ Առաքելյանը Գետահովտի միջնակարգ դպրոցից, իսկ Գետահովտի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Հարությունյանը և Իջևանի ավագ դպրոցի աշակերտ Արթուր Շահնազարյանը գրավել են 2-րդ տեղ։ Իջևանի վարժարանի սան Արեն Ջանինյանն արժանացել է 3-րդ մրցանակային տեղի։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
Տավուշի մարզպետարան