Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է». Արմեն Մուրադյան. JAMnews

Ապրիլ 10,2023 14:27

JAMnews. 2022 թ․-ին Հայաստանում ծնելիությունն ավելի է նվազել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ զուգահեռաբար, ավելացել են ամուսնալուծության դեպքերը։

«Ամուսնալուծվածների 85%-ը երեխաներ չունի»,- ահազանգում է բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Մուրադյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է 13%-ով, իսկ ամուսնալուծությունները 40%-ով ավելացել են։

«Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովի ընթացքում նա նշել է՝ առողջապահական ոլորտն ազդում է ժողովրդագրական ցուցանիշների վրա, սակայն մեծ նշանակություն ունեն նաև սոցիալական ոլորտը և մշակութային բաղադրիչը։ Ըստ նրա՝ սոցիոլոգներն ու հոգեբաններն այս ցուցանիշների հետ կապված վերլուծություններ պետք է անեն՝ կապված թե՛ դեպրեսիաների, թե՛ մշակութային մակերեսային մոտեցումների հետ, որոնք թույլ չեն տալիս ամուր ընտանիքներ ստեղծել։

Մուրադյանի հրապարակած տվյալներով՝ 1992 թ․-ին կանանց՝ առաջին երեխայի ծննդաբերության տարիքը 22 էր, հիմա՝ 28։

«Այս ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծել է նա։

Ասում է՝ եթե այս տենդենցը շարունակվի և միջին տարիքը դառնա 35-ը, ապա կպահանջվեն «առողջապահական լրջագույն ներդրումներ»։ Նրա խոսքով՝ այդ տարիքում բնական ճանապարհով հղիանալու ցուցանիշը կազմում է ընդամենը 15%:

Առողջապահության նախկին նախարար Մուրադյանի խոսքով՝ ամուսնալուծվածների 85%-ը երեխաներ չունի։ Սա, ըստ նրա, մեծ ազդեցություն է թողնում ժողովրդագրական իրավիճակի վրա։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տագնապալի է համարում 15% անպտղությունը։ Հայաստանում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 16․8% է»,- ասում է բժիշկը։

Արմեն Մուրադյանի դիտարկմամբ՝ Հայաստանի համար խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիքում առնվազն 3 երեխա ծնվի։ Ասում է՝ դա անհրաժեշտ է «պարզ վերարտադրողականության համար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930