«Ազատություն». Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։
«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր», – ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: