Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, հաղորդվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկատվական հաղորդագրության մեջ։
«Տուժածներ չկան։ Տվյալ փաստով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։ Պարեկություն է իրականացվում երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։