Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության առթիվ Դալլասի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ։
Հիշեցնենք. սա հայկական այն եկեղեցին է, որը սույն թվականի հունվարին արժանացավ «ԱՄՆ տարվա շենք» տիտղոսին 2022 թվականի համար։
Ապրիլի 23-ին կլրանա եկեղուցու օծման մեկ ամյակը։ Ամիսներ առաջ «Առավոտի» հետ զրույցում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանն ընդգծել է. «Բացման օրերն անցան լիարժեք խանդավառությամբ: Կարևոր է նկատել, որ մեր օծումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունից մեկ օր առաջ: Սա շատ խորհրդանշական և հուզիչ երևույթ էր բոլորիս համար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: