Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ (ֆոտոշարք)

Ապրիլ 09,2023 17:46

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում` Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930