Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ

Ապրիլ 09,2023 13:56

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

Տեղում ուսումնասիրություն են կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը առանձնացվել է բետոնե արգելապատնեշներով։ Երթևեկությունը մասամբ դարձվել է միակողմանի։

Տեղեկացնենք, որ հայտարարվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 117+042-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։

Միջոցներ կձեռնարկվեն մինչև կամրջի հիմնանորոգումը տվյալ հատվածում երթևեկությունն անվտանգ կազմակերպելու ուղղությամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930