«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա զբաղեցնող այս տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ: Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով:
Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար աշխատանքներում ներգրավվեց համայնքային կառույցի մեծ թիմը:
Մասշտաբային նախագծի շրջանակում այսօր շուրջ 4500 ծառ և թուփ տնկվեց:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ