ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունը ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին գործը: Aravot.am-ի տեղեկություններով, գործը վերաբերվում է մարզի Գետափ համայնքի նախկին ղեկավար Ժ. Ա.-ն:
Ըստ գործի նյութերի, 3 հա հողատարածքի ձեւական աճուրդ-վաճառք է իրականացվել, որին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել առավելագույն գին՝ 103.126 դրամ, առաջարկած Պ. Ս.-ն: Նա Ժ. Ա.-ի դստեր սկեսրայրն է: Խնդրո առարկա հողատարածքը փաստացի տնօրինվել է Ժ.Ա.-ի կողմից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ