Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է փլուզման վտանգ։
Փրկարարները սահմազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Կարդացեք նաև
Սևան քաղաքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն