Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ պետության հետ կամ դրա հովանավոր Թուրքիայի հետ խաղաղություն հնարավո՞ր է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 08,2023 11:13

ՊԵԿ-ը նախապատրաստվում է ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Այս մասին կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար։ Փաստորեն, սկզբում մասնակի վերագործարկում, հետո, հավանաբար, ամբողջական՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս քաղաքականությունը։

Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում «կարմիր գիծ» է ընդունում Հայաստանի հանդեպ Բաքվի որոշումները եւ ամեն ինչով աջակցում Բաքվին։ Ու սա՝ այն պարագայում, երբ արհեստածին Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը քանի անգամ է դուրս տվել «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը. արդեն երեւի չենք հիշում։

Այնպես չէ, որ Ռուսաստանի առաջատար բուհերից մեկն ավարտածը եւ 1985 թ. պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստացածը չգիտի, որ պատմակեղծարարությամբ է զբաղվում։ Բայց նա տիրապետում է հնագույն արհեստներից մեկի գործիքներին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրույթ կոչվածի համար ինքն արդեն բռնակալ չէ, այլ, օրինակ, Եվրոպայի «վստահելի գործընկերը», որովհետեւ նավթ ունի։ Ու քանի որ գիտի՝ իր դիմաց կանգնածներն էլ են հնագույն արհեստներից մեկի «խաղերին» տիրապետում, հանգիստ գործածում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը՝ հստակեցնելով, որ ինքը ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում։

Հիմա՝ այդ պետության հետ կամ դրա հովանավոր Թուրքիայի հետ խաղաղություն հնարավո՞ր է։ Տարրական տրամաբանությունը հուշում է բացասական պատասխան։ Բաքուն վերջին շրջանում մեր երկրի մասով մի եզրույթ էլ շրջանառեց, որին կարծես այնքան էլ ուշադրություն չդարձրեցինք։ Արհեստածին այդ պետությունը Հայաստանին մեղադրում է մոնոէթնիկ լինելու մեջ։ Մենք այստեղ չենք քննարկի այն հարցը, որ փոքրատարածք Հայաստանի համար բնական է, որ բնակչության գերակշիռ մասը հայեր պիտի լինեն, որ օրինաչափ է, որ հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս փոքրիկ հատվածում նույնիսկ անհրաժեշտություն է մոնոէթնիկությունը, որ բնական ազգերի պարագայում, հատկապես եթե ոչ թե ցեղասպանություն, այլ ցեղասպանությունների շարք են տեսել, նորմալ է, որ հայրենիքի մի հատվածում միասին ապրեն, ընդամենը կհիշեցնենք, որ մեր երկրի Սահմանադրությամբ օրենսդիր իշխանությունում 4 ազգային փոքրամասնություններ մանդատ ունեն։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930