Ապրիլի 3-ին գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 06․00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Տորոզյան 8 հասցեի դիմաց գտնվող գովազդային պաստառը այրվում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնում պարզել են, որ նույնը օրը՝ 05․00-ից 06․00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ հրկիզել են գովազդային վահանակի վրա տեղադրված «Հանրային ձայն» կուսակցության նկարով պաստառը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում