Հայաստանի խորհրդարանում երեկվանից փոխվել է 33 տարի գործող ավանդույթը եւ փաստաշրջանառությունը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ուղղված դիմում էր գրել, որտեղ յոթը էջի սահմաններում նկարագրված էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում, եւ պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել վերջինիս վարքը, որտեղ ակնհայտորեն քրեական տարրեր էին առկա:
ԱԺ աշխատակազմը, սակայն, հրաժարվել էր դիմումը մուտքագրել դատախազություն՝ պատճառաբանելով, թե դիմումը պետք է ուղարկվի հանձնաժողովի նախագահի առանձին բլանկով, ինչը երբեք չի օգտագործվել ԱԺ-ում, չի եղել նման բլանկ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ աշխատակազմը գլխադասային հանձնաժողովների բոլոր նախագահների համար պատրաստել է առանձին բլանկներ, որպեսզի հանձնաժողովների նախագահները ունենան առանձին, այլ ոչ թե հանձնաժողովի անունով բլանկ:
Ստացվում է՝ Թագուհի Թովմասյանի ուղարկած դիմումի՝ քաղաքական պատճառներով խոչընդոտի արդյունքում ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում