Ես սկսում եմ հասկանալ ռուս մտավորականության հոգեվիճակը 1917 թվականին հաջորդած ժամանակաշրջանում, երբ շինելով մարդիկ եկան իշխանության, եւ ամեն խոհարար կարծեց, թե ինքը կարող է երկիր կառավարել։
Այն, ինչ ճաշակեցին այդ մի քանի սերնդի ներկայացուցիչները՝ հեղափոխականների վայրագություններ, ունեզրկում, վիրավորանք ու նվաստացում, արտաքսում հայրենիքից, օտարության մեջ ապրելու դառնություններ, հայրենիքի կարոտ, հարազատներից երկարատեւ բաժանում, մարդկային մեծ ողբերգությունների մի շղթա են, որոնց մասին այսօր պատմության էջերն ուսումնասիրելով ենք իմանում։ Եվ ո՞վ կսպասեր, որ 21-րդ դարում մեզ եւս բաժին է ընկնելու հեղափոխության մեր բաժինը, եւ մենք գրեթե նույն զգացումներն ենք ունենալու, ինչ ռուս մտավորականության ներկայացուցիչները՝ բոլշեւիկյան Ռուսաստանում, որտեղ տգետն ու վրիժառուն եկել էր իշխանության եւ ամեն կայացած մարդու մեջ թշնամի էր տեսնում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում