Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանի հետ.
– Պարոն Հակոբյան, հատկապես վերջին շրջանում տպավորություն է, թե Սյունիքում և ՀՀ հարավային սահմանների ուղղությամբ տոտալ ամենաթողություն է տիրում։ Թշնամին, կարծես, արդեն, դիրքավորվել է Տեղ գյուղում։
– Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է։
– Իսկ ինչո՞ւ է այդպես, սա ի՞նչ անտարբեր ամենաթողություն է։
Կարդացեք նաև
– Խնդիրը դիմադրության բացակայության մեջ է։
– Իսկ որտե՞ղ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
– Նախարարությունն իր տեղում է՝ այնտեղ, որտեղ վարչական շենքն է։
– Իսկ որտե՞ղ են Հայաստանի Հանրապետության սահմանների և անվտանգության պատասխանատուները, որ պետք է լինեին այդ շենքում։
– Իրենք պետք է իմանան իրենց տեղն ու անելիքը, ես իրենցից տեղյակ չեմ։
– Ինչո՞վ է պայմանավորված, ձեր կարծիքով, այս տոտալ անտարբերությունը։
– Չեմ կարող հստակ նշել պատճառները։ Գուցե չիմացություն, գուցե անփույթ վերաբերմունք կամ էլ՝ մեկ այլ բան։
– Ի՞նչ բան։
– Միտումնավոր անգործություն։
– Պարոն Հակոբյան, կասե՞ք, որ ուղղություններով պետք է սպասել առաջիկա ռազմական բախումները, եթե դրանք տեղի ունենան։
– Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։ Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով։
– Անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներով՝ ադրբեջանական կողմը Ջերմուկ քաղաքում մի շարք ռազմական նշանակության բարձունքների տիրացավ։ Ուրեմն, առաջին հարվածը Ջերմուկի՞ց սպասենք։
– Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: