Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն ու բարեկամն է, այլև մեր ուժեղ ռազմավարական գործընկերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
«Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն ու բարեկամն է, այլև երկար տարիների մեր ուժեղ ռազմավարական գործընկերը, առևտրային գործընկերը: Ձեզ հետ միասին մենք իրականացրել են պատմական նշանակության շատ կարևոր նախագծեր, որոնք կապել են մեր ժողովուրդներին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելն է և նոր նախագծերի իրականացումը: «Մենք հավատում ենք, որ նման ջերմ բարեկամությամբ և եղբայրությամբ մենք կիրականացնենք նոր նախագծեր»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն մեծ ներուժ՝ Եվրոպային կանաչ վերականգնվող էներգիա մատակարարելու համար, և դա կարևոր ու հեռանկարային ուղղություն է: Ըստ Ղարիբաշվիլիի՝ իրենք նաև ակտիվորեն աշխատում են Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթուղու ուղղությամբ: «Այդ ամենը, բնականաբար, կնպաստեն մեր տարածաշրջանում բեռնափոխադրման ավելացմանը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ