Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգոր Մինասյանի եւ Կարեն Անդրեասյանի ընկերական կապը որևէ կապ չունի կարգապահական վարույթ ընդունելու հետ»

Ապրիլ 07,2023 18:20

«Կարեն Անդրեասյանը չի ընթացք տալիս վարույթներին, այլ՝ բարձրագույն դատական խորհուրդը։ Նրանց ընկերական կապը կամ հարաբերությունները որևէ կապ չունեն վարույթ ընդունելու հետ»,-այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանն՝ ի պատասխան դիտարկման, որ ԲԴԽ-ն երկու ընկերների ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից «շահագործվող» կառույց է  դարձել։

Հարցին՝ արդյոք արդար է դատավորին պատասխանատվության ենթարկել ժամկետների խախտման համար, այն դեպքում, երբ դատարանները ծանրաբեռնված են, Չիչոյանը պատասխանեց՝ ժամկետների խախտման չափորոշիչներ կան․«Դատավորների մեծ մասը ժամկետներ խախտում է, բայց դրանց չափ կա սահմանված։ Չի կարելի 1,5-2 տարի որոշում չտալ քաղաքացուն»։

ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին։ Դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա օրակարգում բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։  Երեք դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը,  Ռուբիկ Մխիթարյանը եւ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի թեկնածություններն են առաջադրվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930