«Մայրության ու գեղեցկության տոնի առիթով հեծանվարշավ ենք անում` Արցախին համերաշխություն հայտնելու համար: Արդեն չորս ամիս է, Արցախը շրջափակման մեջ է`դավաճանների ու թուրք-ադրբեջանական ցեղասպանների ջանքերով, բայց մանր-մանր ամեն ինչ անելով, իրար թիկունք կանգնելով՝ բոլորից էլ ազատվելու ենք»,-ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ ներկայացնելով «Ակն ընդ ական» համայնքի միջոցառումը:
Արցախի դրոշներով իրականացվող հեծանվաերթը մեկնարկեց Վարդան Մամիկոնյանի արձան մոտից, այնուհետեւ Ալեք Մանուկյան փողոցով հասավ Հյուսիսային պողոտա, որտեղ էլ ծաղիկներ բաժանեցին կանանց ու աղջիկներին:
«Սրանք արցախածաղիկներ են, որովհետեւ դուրս են գալիս Արցախի դրոշների միջից: Արցախի դրոշներից փթթում են ծաղիկները, որքան էլ դրանք տրորում են որոշ դավաճաններ ու թուրք-ադրբեջանական բարբարոսներ…
Միեւնույն է՝ ուժեղանալու ենք, հասնելու ենք ապաշրջափակման էլ, բարբարոսներին ավելի հեռու շպրտելուն էլ: Շնորհակալ ենք արցախցիներին, որ շարունակում են դիմադրել այդ ախմախներին, որոնք եկել հանգրվանել են մեր հողերի վրա, բայց միեւնույն է՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից