Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը կշարունակի աջակցել ՔԿՀ-ներում նախատեսվող բարեփոխումներին

Ապրիլ 07,2023 17:38

Արդարադատության նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արդարադատության նախարարության և ԹՊԻՀ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքները, անդրադառնալով՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Պարեկային ծառայության ձևավորմանը, ոլորտում իրականացված համապատասխան վերապատրաստումներին և քրեական օրենսդրության բարեփոխումներին:

Երկկողմ համագործակցության համատեքստում միջազգային գործընկերներին է ներկայացվել Արդարադատության նախարարության տեսլականը քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրների լուծման, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման վերաբերյալ:

ԹՊԻՀ գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցելու քրեակատարողական հիմնարկներում նախատեսվող բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել դատապարտյալների համար արդարադատության մատչելիությունը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բարձ են գնահատել նաև ԹՊԻՀ գրասենյակի աջակցությունն Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ կարողությունների զարգացման հարցում:

Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930