Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորությունն է, որ առանց միջպետական հանձնաժողովների մասնակցության իրականացվում է ոչ պաշտոնական դելիմիտացիա և դեմարկացիա․ Նորիկ Նորիկյան. «Ա1+»

Ապրիլ 07,2023 17:34

«Ա1+». «Ինձ մոտ տպավորությունն է, որ առանց միջպետական հանձնաժողովների մասնակցության Զինված ուժերի կամ ԱԱԾ ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ոչ պաշտոնական դելիմիտացիա և դեմարկացիա։ Ըստ էության Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվում են։ Եվ եթե նման գործընթաց է գնում, հարց է առաջանում, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրե՞լ են իրենց սահմանները։ Եթե այո, ապա որ ժամանակվա քարտեզներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ խոսելով անցած շաբաթ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման մասին։

Ինչ վերաբերում է հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի գործին, Նորիկյանը, որը զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչն է, տեղեկացրեց, թե շատ կարևոր փորձաքննության պատասխանի են սպասում։ Նա հայտնեց, թե այս պահին չկան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները և հավելեց․ «Ով ուզում է լինի, ինչ չին ուզում է կրի, գլխով պատասխան է տալու, եթե մեղավոր է»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930