Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում ԲԴԽ երկու անդամի ընտրության հարցն է: Բանն այն է, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը: Իրենց թեկնածությունն են առաջադրել Արշակ Վարդանյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանից, ինչպես նաեւ Արթուր Աթաբեկյանը՝ սնանկության դատարանից:
Հարցին՝ իրեն արժանի փոխարինողներ կգտնվե՞ն, Սերգեյ Չիչոյանը (լուսանկարում) պատասխանեց. «Իհարկե կան, երկուսի հետ էլ աշխատել եմ, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ, երկուսն էլ արժանի են…Չկա մի մարդ, որ փոխարինող չունենա»:
Նա նաեւ չմեկնաբանեց, թե ում նկատի ուներ Կարեն Անդրեասյանը, երբ հայտարարում էր, թե դատավորների ընդհանուր ժողովից առաջ որոշ անհատներ ուզում են տպավորություն ստեղծել, թե ինքը հեռանում է: «Ես չեմ կարող ասել, իրեն ուղղեք հարցը»,-ասաց Չիչոյանը: Նաեւ հավելեց, թե մտահոգիչ է այն փաստը, որ դատական իշխանությունում թեւերի են բաժանված:
Նշեց, որ շարունակելու է աշխատել, բայց արդեն որպես դատավոր՝ 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Ինչ վերաբերվում է դատական համակարգին, Չիչոյանի ձեւակերպմամբ, այն անմարդկային ձեւով ծանրաբեռնված է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ