ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արձանագրվել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։
Երկու երկրների նախարարները ընդգծել են նաև հայ-վրացական գործարար համաժողովի անցկացման նշանակությունը` Հայաստան-Վրաստան տնտեսական կապերի առավել ամրապնդման համար` այս համատեքստում կարևորելով մեծ թվով գործարարների մասնակցությունը միջոցառմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Կարդացեք նաև