Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Անդրանիկ Քոչարյանը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին.

Ապրիլ 07,2023 16:51

«Ազատություն». Շոշափելի դիրքային տեղաշարժեր Տեղ գյուղում չկան, տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ադրբեջանական զինուժը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքներից, թե՞ ոչ։

Արդյո՞ք այս պահին գործուն միջոցներ գործադրվում են Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժին հեռացնելու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. – «Նախ հիմա զրուցում ենք՝ իրենք այդտեղից հեռանալու, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին։ Եթե չհեռանան… Այն, ինչ-որ մերն է, մերն է, և իրենք եթե չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացնենք»։

Ո՞վ պետք է պատասխան տա Տեղ գյուղում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման համար։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, թե պետք է ծառայողական քննություն անցկացվի. – «Ինչո՞ւ եղավ, այդ ինչուի պատասխանը պետք է գտնենք, որովհետև մեզ համար է, մեր երկրի համար է, որովհետև կարող էր և չլիներ։ Եթե կարող էր չլինել, ինչո՞ւ եղավ, կարար չլիներ մի շարք հանգամանքներից ելնելով։

Ենթադրում եմ, որ մենք թերացել ենք։ Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապահ զորքերը։ Դուք հիմա ասում եք ճանապարհի շինարարություն, այո, ոչ մեկի մտքով պետք է չանցներ, որ այդ արանքում պետք է իրենք որոշում կայացնեն դիրքային բարելավում անեն, գան, ավելի մոտենան մոտ։ Մենք հիմա իրարից 10 մետր հեռավորության վրա ենք։ Եթե մենք այդ 10 մետրը մի քիչ շուտ նստած լինեինք, ոնց որ ամեն տեղ է, այլ կլիներ, բայց մենք պետք է նստենք հիմնովին, հիմնովին նստելու համար հիմնովին բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն», – ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930