Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային դերակատարները չեն խոչընդոտի Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:
«Մենք հույս ունենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն խանգարի այդ գործընթացներին (Հարավային Կովկասում կարգավորմանը- խմբ.), կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստորեն կատարմանը»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում կողմերի միջև գործակցության շարունակության օգտին: «Տարածաշրջանում պետք է չեզոքացվեն բոլոր հնարավոր խոչընդոտները»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ