Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրին միանշանակ դրական է վերաբերվում հարցվածների 12%-ը. GALLUP International-ի հետազոտությունը

Ապրիլ 07,2023 14:19

Ձեր կարծիքով՝ ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներն ազդո՞ւմ են Հայաստանի վրա: GALLUP International-Հայաստանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հարցվածների 45%-ը պատասխանել է, որ միանշանակ ազդում են, իսկ 10,8%-ի կարծիքով՝ ընդհանրապես չեն ազդում:

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան ժամանակավոր բնակության կամ աշխատանքի համար, ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին՝ այս հարցին 43,1%-ը պատասխանել է, որ դրական է վերաբերվում, 36,2 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ դրական: Հարցվածների 10,5%-ն ասել է, որ բացասական է վերաբերվում, իսկ 9,5%-ը՝ ընդհանրապես բացասական:

Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը Հայաստանում, այս հարցին 36,8%-ը պատասխանել է լիովին դրական, 14%-ը՝ ընդհանրապես բացասական, 31,6%-ը՝ ընդհանրապես դրական, 13,7%-ը ավելի շուտ բացասական, 3,8%-ը դժվարացել է պատասխանել:

Ձեր կարծիքով՝ ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի շահերից բխող եւ ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. այս հարցին միայն 12%-ն է պատասխանել «միանշանակ այո», 17,1%-ը՝ ավելի շուտ այո, իսկ 38%-ը՝ «միանշանակ ոչ», 21,9-ը %-ը՝ «ավելի շուտ ոչ»:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930