Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

25,6%-ի համոզմամբ՝ միջուկային պատերազմի ռիսկը շատ մեծ է. GALLUP International-Հայաստանի նոր հետազոտությունը

Ապրիլ 07,2023 13:25

GALLUP International- Հայաստանը ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմի եւ ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ «Սովորական Պատերազմ» խորագրով հետազոտության արդյունքները։

Արդյոք կարծո՞ւմ եք, որ Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում արդարացի են՝ հարցին 2022թ ապրիլ ամսին 27%-ը պատասխանել է՝ լիովին արդարացված են, 18,8%-ը՝ ավելի շուտ արդարացի են, 14,9%-ը կարծում է, որ ավելի շուտ դրանք արդարացի չեն, 24,7%-ի կարծիքով՝ ընդհանրապես արդարացի չեն, 14,7%-ն էլ դժվարացել է պատասխանել:

Հետաքրքիր է, որ նույն հարցին այս տարի տրված պատասխանների պատկերը մի քիչ այլ է: Ի տարբերություն անցյալ տարվա ապրիլ ամսվա, այս տարվա մարտ ամսին միայն 11%-ն է լիովին արդարացի համարել, իսկ 52,4%-ը նշել է, որ ընդհանրապես արդարացի չէ:

Համաձա՞յն եք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ. այս հարցին ի պատասխան 2023թ մարտ ամսին 66,6 %-ը պատասխանել է՝ համաձայն եմ, 27,1%-ը չի համաձայնել, իսկ 6,3%-ը դժվարացել է պատասխանել:

Հետազոտության հարցերից մեկը վերաբերել է միջուկային պատերազմի ներկա ռիսկերին: Այս տարվա մարտին այդ հարցին պատասխանած 25,6%-ի համոզմամբ միջուկային պատերազմի ռիսկը շատ մեծ է, մինչդեռ անցյալ տարի այդպես էր մտածում հարցվածների 17,1%-ը: 15,3%-ի կարծիքով ընդհանրապես միջուկային պատերազմի ռիսկ չկա: Նույն հարցին անցյալ տարի նման պատասխան է տվել 19,5%-ը:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930