Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ խնդիր են դրել Իրանը ներկայացնել որպես գլխավոր խոչընդոտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 07,2023 13:38

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի պատգամավորները այնքան են ոգևորվել իրենց հակաիրանական քարոզով, որ արդեն որոշել են Փաշինյանին պաշտպանել Իրանից: Նրանցից մեկն ասել է, որ իբրև Իրանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին՝ թույլ չտալով Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել ու Սյունիքով «միջանցք» տալ:

Հիմա էլ խնդիր են դրել Իրանը ներկայացնել որպես գլխավոր խոչընդոտ ՀայաստանԱդրբեջան հարաբերություններում:

Այս քարոզչությունն ու հռետորաբանությունը մի հստակ բան է փաստում՝ Իրանը այսօր զսպում է Սյունիքի հարցում Ադրբեջանի ունեցած ախորժակը, դա էլ զայրացնում է Ադրբեջանին և հարկադրում հանդես գալ ակնհայտ հակաիրանական քաղաքականությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930