Ազգային ժողովի բոլոր պատգամավորները մեկ տարի ութ ամիս է, ինչ բացի բուն աշխատավարձն ու պարգեւավճարները՝ նաեւ հավելավճար են ստանում:
Երբ օրենսդրական փաթեթը խորհրդարանը նոր էր ընդունել, այսօրվա ընդդիմադիրների գրեթե մեծամասնությունը, որ դեռեւս պատգամավորական մանդատ չէր ստացել, հայտարարություն էր անում ու խոստանում, որ խորհրդարան գործուղվելուց հետո իրենց առաջին քայլն այդ գումարներից հրաժարվելն ու օրենքի հետկանչման պահանջով նախաձեռնությամբ հանդես գալը պետք է լինի: «Ազգ»-ի Ազգային ժողովին ուղղված հարցումից հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիրներն առ այսօր ստացել ու շարունակում են ստանալ 250 հազարական հավելավճարները: «Առ այս, ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցություններից եւ ոչ մեկը 250 հազար դրամ հավելավճարից չի հրաժարվել»,- «Ազգ»-ին ասացին ԱԺ հասարակության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
2021-ի հուլիսի 27-ին էլ նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ ու ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե «Հայաստան» դաշինքը հանդես կգա պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ: Բայց փաստն այն է, որ թե՛ 2021-ի օգոստոսի 2-ից առ այսօր «Հայաստան» դաշինքը նման նախաձեռնությամբ ոչ միայն հանդես չի եկել, այլեւ մեծագույն սիրով օգտվել ու շարունակում է օգտվել իշխանության ընծայած գրպանի գումարից: Ի դեպ, տեղեկացանք, որ հավելավճարից նաեւ 8-րդ գումարման՝ արդեն մանդատից հրաժարված պատգամավորները չեն հրաժարվել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: