Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ ուղղություններով նախագահ Սարգսյանի գրասենյակը որեւէ այլ ֆինանսավորում չի ստանում»․ «Հրապարակ»

Ապրիլ 07,2023 11:24

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ է՝ օրենքով իրեն հասանելիք կենսաթոշակը ողջ ծավալով չի ստանում։ Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահը կարողանում է օգտագործել իր կենսաթոշակի չնչին մասը։ Պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործն է եւ նրա հաշիվների վրա դրված կալանքը։

Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի գործունեության համար նույնպես կառավարությունը գումարներ չի հատկացնում, մինչդեռ օրենքով սահմանված է, որ պաշտոնաթող նախագահները պետք է գրասենյակ ունենան։ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը նույնպես հաստատել են։
«ՀՀ կառավարության կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆինանսավորվում է միայն գրասենյակի աշխատողների (երեք հաստիքային միավոր) աշխատանքի վարձատրության մասով։ Պետական բյուջեից պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ ուղղություններով նախագահ Սարգսյանի գրասենյակը որեւէ այլ ֆինանսավորում չի ստանում»։

Գրասենյակից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ճակատագիր ունեցավ Սերժ Սարգսյանի կեցավայրի հարցը, օրենքով նախկին նախագահները պետք է պետության կողմից բնակարան ստանան, հարցրինք՝ Սերժ Սարգսյանին բնակարան կամ այն գնելու համար համապատասխան գումար փոխանցվե՞լ է։

«Ինչ վերաբերում է պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահին օրենքով նախատեսված կարգով բնակարանով ապահովելուն, տեղեկացնում ենք, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեռեւս 2018թ. ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենք «փնտրտուքի արդյունքում չեն գտել համապատասխան պետական գույք, որը համադրելի լինի նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրամադրված տարածքների չափորոշիչների հետ, որը որպես ելակետային հիմք են ընդունել փնտրտուքի համար»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930