Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեզ չեն թողնում առաջ գնանք, ի՞նչ իմանանք՝ ինչի մասին են խոսում». Մասիս Զեյնալյանը գաղափար չունի, թե ինչ բարելավումների մասին են խոսում վարչապետն ու պատկան մարմինները. «Հրապարակ»

Ապրիլ 07,2023 11:02

Քանի դեռ պատկան մարմինները հստակ թվեր չեն ներկայացնում, ուժի մեջ են տեղացիների մոտավոր հաշվարկները, որ 60-80 հեկտար տարածք ենք կորցրել։

Պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ ներկայումս ղեկավարում է նաեւ մարզի աշխարհազորը, հորդորում է՝ մտահոգվելու առիթներ չկան․ «Ամեն ինչ լավ է, շատ լավ է Տեղում, դուք Երեւանում հանգիստ կոֆե խմեք ու քնեք»: Քուններս չի տանում, թուրքը ձեր քթի տակ է, ո՞նց քնենք։ «Ըտենց էլ կինի, ընենց էլ կինի, հանգիստ եղեք»:

Իսկ ինչքա՞ն տարածք են զավթել։ «Դու կարծում ես՝ ես, լինելով զինվորական, պիտի բա՞ն ասեմ»: Լավ, գոնե ասեք` առաջին օրվա առաջխաղացումից հետո նահանջե՞լ են։ «Լավ եղեք»,- անդրդվելի մնաց Պողոսյանը։

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը գաղափար չունի, թե ինչ բարելավումների մասին են խոսում վարչապետն ու պատկան մարմինները, մի քանի օր առաջվա տվյալներով՝ ադրբեջանցիները մեկ տասնյակից ավելի դիրքեր էին դրել, իսկ հիմա իրենց թույլ չեն տալիս անգամ մոտ գնա այդ հատվածին, որ հասկանան՝ ինչ է կատարվում․ «Եթե մեզ չեն թողնում առաջ գնանք, ի՞նչ իմանանք՝ ինչի մասին են խոսում։ Հեռվից նույն բանն ա երեւում, բայց ես պիտի գնամ, իմ աչքով տեսնեմ, նոր ասեմ՝ փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել։ Հիմա հեռվից հա՛մ տեսնում եմ, հա՛մ լացում, ուրիշ բան անել չեմ կարող»։ Նշենք, որ ադրբեջանցիները զավթել են նաեւ Զեյնալյանի վարելահողը: Հետաքրքրվեցինք` համակերպվեցի՞ք, որ այն էլ ձերը չի լինելու։ «Ի՞նչ անենք, ասեք՝ անենք»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930