Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ. GRECO-ի զեկույցով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով ՀՀ-ն դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել նախկինում. «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2023 10:42

ՀՀ արդարադատության նախարարն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել եւ հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը կարողացել է «դուրս գալ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլեւս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ. գնահատումների արդյունքներով»։

Բնականաբար, այս ամենից կարող էր տպավորություն լինել, թե, իբր, նախկիններն անբավարար էին աշխատում, իսկ այժմ առաջընթաց կա, սակայն, ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Օրինակ՝ 2016 թ. փետրվարի 25-ից մինչեւ 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված, եւ միայն մեկը` չկատարված: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիների զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել, օրինակ, նույն նախկինների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930