Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանը արդարացման դատական ակտերի վերաբերյալ այլ կարծիք ունի
Սույն գրությունը և հրապարակված տեսանյութը պարունակում է տեղեկատվություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի կողմից արգելված արարք կատարելու փաստի վերաբերյալ:
Այսպես.
Կարդացեք նաև
2023 թվականի ապրիլի 6-ին Գործի համար: ԵԴ/0612/01/21 դատական նիստի ժամանակ դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնելով դիրքորոշում արդարացված, սակայն ՀՀ դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դեռևս մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացարկի հայտարարությանը հրապարակայնորեն կասկածի տակ է դրել «Մատաղիսի գործով» արդարացման դատական ակտերը:
Մասնավորապես` դատավոր Մհեր Աղրամանյանը հայտնել է հետևյալը մեջբերում եմ. «Կապված իմ նախագահությամբ հայտնի «Մատաղիսի գործով» կայացրած դատական ակտի հետ հարգելով և ընդունելով վերադաս դատարանի որոշումը ես որպես անձ, որպես դատավոր մնում եմ նույն կարծիքի ինչը, որ շարադրված է եղել իմ նախագահությամբ կայացված դատական ակտում»:
Հիշեցնեմ, որ «Մատաղիսի գործով» դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ կայացրած դատական ակտը վերաբերում էր երեք զինծառայողներին, որոնց հանիրավի 2006 թվականի մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանը նախագահող դատավոր` Մհեր Աղրամանյան և դատավորներ` Արմեն Դանիելյան, Արթուր Պողոսյան դատապարտել էին ցմահ ազատազրկման երկու զինծառայողների սպանության համար: Այս դատական ակտը բեկանվել էր 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ և նոր քննության արդյունքում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, 2012 թվականի դեկտեմբերի 8-ին (տես` դատական գործ ՀՅՔՐԴ1/0046/01/08) երիտասարդներին արդարացրել էր: 2013 թվականի մարտի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելով սույն գործը Որոշում է կայացրել` թողել օրինական ուժի մեջ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 8-ի արդարացման դատական ակտը, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ և «Մատաղիսի գործով» վերջնական դատական ակտն է:
Երիտասարդների խախտված իրավունքների վերաբերյալ դատական ակտ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ճանաչելով Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի իրավունքները խախտված Հայաստանի Հանրապետությանը տուգանել է 50 հազար եվրո գումարով:
Այսինքն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել դիրքորոշում հայտնելուց օրինական ուժ ստացած դատական ակտերի վերաբերյալ, այլ դեռ ավելին այդ դատական ակտերը դրել է կասկածի տակ: