Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ծնողի տվել են 3 ձեռք եւ ասում են՝ քո երեխան է». Թագուհի Թովմասյան

Ապրիլ 07,2023 00:07

«Հայկական օրակարգ. կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկման ժամանակ ԲՀԿ նախկին պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ ամենախնդրահարույց հարցն այն է, որ հայտարարվում է՝ Ադրբեջանը փորձում է մանդատ ստանալ ցեղասպանություն իրականացնելու համար ու հետո խոսում սպիտակ դրոշի մասին. «Այսպիսի նոնսենս չկա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարցին՝ մենք վառոդի տակառի վրա ենք նստած, պատճառը ո՞րն է, որ չենք հասկանում այդ տակառն ի վերջո պայթելու է՝ պատասխանեց, որ հանրությունը դրական արձագանք է տալիս, երբ պատգամավորի նկատմամբ նույնիսկ բռնություն է կիրառվում. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է բերել Հայաստանի գլխին, հետեւաբար վախենում է, որ կարող է պատասխանատվության ենթարկվել, դրա համար իր կաշվի փրկության համար Հայաստանը հանել է աճուրդի»:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, խոսելով անհետ կորածների, գերիների մասին՝ ասաց. «Հայկական կողմը փորձել է մի քանի անգամ, հիմա փորձ էլ չի արվում վերադարձնելու: Իմ համառ ջանքերի արդյունքում ձեւավորվեց անհետ կորածների եւ գերիների հարցերով զբաղվող հանձնաժողով՝ պատերազմից 2 տարի անց: Հրավիրում են նիստը: Բայց ինչ է եղել նիստի ժամանակ՝ ծնողները գնում են, պատմում են իրենց դարդուցավը, պատմում են, որ, օրինակ, մի դեպքում մի ծնողի տվել են 3 ձեռք եւ ասում են՝ քո երեխան է: Մարդիկ տարակուսանքի մեջ են, ո՞նց կարող է հետազոտությունն ասեմ, որ այդ 3 ձեռքը քոնն են: Գերիների հարցով միջազգային հանրությանը ճնշումը թուլացել է, որովհետեւ պահանջն է թուլացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930