Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։
Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։
Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։
Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։
Կարդացեք նաև
Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքներին։
Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։
Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան – Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն