Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենք պահում են իրենց իշխանությունը Ալենի թուք, Աշոտիկի ծեծ ձեւաչափով եւ այսպես 4 տարի». Շուշան Պետրոսյան

Ապրիլ 06,2023 23:03

«Ես տարիների ընթացքում ԵՄ դեսպանությունների, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչությունների դռները, պատուհանները փորձում եմ գտնել՝ իրենց ասեմ՝ դուք հիշո՞ւմ եք ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի նկատմամբ ինչ էր իրականացնում ժողովրդավարության բաստիոնը, որը փլվել է մեր իրավունքների վրա, մեր ազատությունները թողել է այդ փլատակների տակ, ո՞ւր եք, ասելիք չունե՞ք»,- «Հայկական օրակարգ. կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ քննարկմանը ներկա կանայք այս իշխանության օրոք ենթարկվել են հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների:

Նա մանրամասնեց՝ ինքը ֆիզիկական բռնության է ենթարկվել ԱԺ-ում՝ անվտանգության աշխատողների կողմից, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հոգեբանական բռնության, «տեռորի» ենթարկվեց ՄԻՊ-ի թեկնածուի հարցի քննարկմանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ իր հայացքների, իր հայրենիքը սիրելու համար ատելության զոհ է դարձել:

Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Իրենք պահում են իրենց իշխանությունը Ալենի թուք, Աշոտիկի ծեծ ձեւաչափով: Եվ այսպես 4 տարի»:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր. 

«ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են հայ գործընկերներից. հենց որ նրանք պատրաստ լինեն, կողմերը կարող են վերադառնալ աշխատանքի՝ ամրագրելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ կետերը: Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Աննա Մկրտչյանին հարցրեց՝ իշխանությունները չե՞ն հասկանում այս հայտարարության տողատակերը, որ եթե շարունակեք հակառուսական մոտեցումը, իրավիճակը չի կայունանա: Նա պատասխանեց. «Երբ որ մեզ զրկել են մեր հայրենիքի հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորությունից, խոսել Զախարովային, Բայդենից, Բլինքենից, Պուտինից, ումից ուզում եք, ինձ մոտ տպավորություն է, որ մեզ մոտ չի ստացվելու: Որովհետեւ եթե Պուտինը որեւէ բան ասի, Բայդենն այնտեղից որեւէ բան ասի, այստեղ պատասխանողը Նիկոլն է ու հարցը մտնում է փակուղի: Եթե մենք ունենք համակարգված դավաճանություն իրականացնող մեկին, խոսել մարդկանցից, որոնք ըստ էության պարտավոր էլ չեն մեր իրավունքները պաշտպանել, կարծում եմ, տեղին էլ չի լինի այս պահին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930