Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում ներսում հասարակության համախմբման և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքները, որպեսզի նրանք իմանան`ինչ է պետք անել և ինչ կարող են անել Արցախի համար։
Իսկ բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը։ Ուզում եմ արցախցներին ասել, որ որպես մարդ բոլորս էլ ունենք թերություններ ու առավելություններ. իմ առավելությունը իմ տված խոսքի տերը լինելն է։ Ես միշտ այդպես եմ ապրել ու շարունակելու եմ այդպես ապրել։
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան
Կարդացեք նաև