Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, շա՛ն որդի, բայց դու նախեւառաջ քաղաքացի ես, քաղաքացին պետք է ունենա կարծիք». Շուշան Պետրոսյան

Ապրիլ 06,2023 22:44

«Իշխանությունները նկատելիորեն կտրվել են իրականությունից, մտել են ամենաթողության հոգեբանության մեջ: Իրե՞նք են իրենց շնորհել նման կարգավիճակ, թե՞ հանրությունն է դա թույլ տվել: Ինչպե՞ս կանգնեցնել դա»,- այսօր «Հայկական օրակարգ. կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին:

Նա պատասխանեց. «Մեղավորությունը իրականում երկուստեք է: Ամենաթողություն է իշխանության կողմից: Այսօրվա իշխանությունը իմպոտենտ է, այնքան է էժանացրել, այնքան են զիջել, այնքան են գնացել ընդառաջ թշնամուն, իրենց մակարդակի մեջ գործարքներ են արել, որը պետականամետ մարդուն հարիր չէ: Պարզ է չէ՞, որ այսօրվա իշխանության մեջ օրինակի համար պետականամետ մարդ չկա: Հայրենիքի զգացողություն չունեցող մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը: Ողբերգություն է դա»:

Ըստ նրա, գիտակից ու անգիտակից ժողովրդի անտարբերությունն է նաեւ դրա պատճառը. «Կորուստը դարձել է օրինաչափություն: Ոչ միայն մարդկային կորուստներ են, որը սարսափելի է, այլեւ տարածքներ ենք կորցնում եւ այնքան է բթացել ռեակցիա տալու բնազդը, չգիտես մեղադրե՞ս: Անգիտակցին ինչպե՞ս մեղադրես, երբ որ տարիներ շարունակ՝ գոնե վերջին 4 տարին աշխատել են ու սպանել են բոլոր զգացողությունները, որ կապված է հայրենիքի, հայ լինելու, հայ տեսակի, պետականամետ լինելու հետ: Ամենասարսափելի բանն է այսօրվա տենդենցը, որն ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Շան որդի, բայց դու նախեւառաջ քաղաքացի ես, քաղաքացին պետք է ունենա կարծիք, մոտեցում: Սիրո՞ւմ ես նրանց, դավաճանների՞ն ես սիրում, դա էլ է կարծիք: Բայց երբ ասում ես՝ ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, այդ հիմարագույն տեքստը բարձրաձայնում ես, դա բնավ չի խոսում քո՝ խելք ունենալու մասին»:

Թե ինչ պետք է անել՝ իրավիճակը փոխելու համար՝ Շուշան Պետրոսյանն ասաց. «Իմ բոլոր թեմաները Արցախի շուրջ են: Ես չգիտեմ ինչ անել ուղղակի, սա ոչ միայն համահայկական դրամա է, սա իմ անձնական դրաման է: Արահետն էլ փակվեց ու անհաղորդ, անմարդկային այս դիրքորոշումը, որ վերցրել են, ուղղակի ինձ համար անհասկանալի է: Ես այդ լեզուն չգիտեմ, ես այդպես չեմ ապրում, դա ինձ ափերից հանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930