Aravot.am-ի տեղեկություններով՝ Կապանի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ շենքի նկուղային հարկում գործող «Սոնա Գրիգորյան» Ա/Ձ-ին Կապանի համայնքապետարանը, առանց ստուգելու տարածքի ձայնամեկուսացումը՝ տվել է հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն։ Այդ տարածքում ներկայում սրճարան է գործում։
Քաղաքացու հաղորդումն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
Ի պատասխան Aravot.am-ի հարցմանը՝ Կապանի համայնքապետարանից տեղեկացրին, որ «Սոնա Գրիգորյան» Ա/Ձ-ին համայնքապետարանի կողմից, ըստ գործող կարգի՝ տրվել է ոգելից խմիչքի վաճառքի եւ հանրային սննդի կազմակերպման ու իրացման թույլտվություն:
«Իսկ առհասարակ տարածքների ձայնամեկուսացման պայմանները ստուգելը համայնքապետարանի իրավասություններից եւ լիազորություններից դուրս են»,-նշեցին Կապանի համայնքապետարանից։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ